211652_close_icon
views-count11616 դիտում article-date 14:44 03-02-2015

Օդեսայում զանգվածային բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների ու «Ավտոմայդանի» ակտիվիստների միջև. տեսանյութ

Օդեսայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների և տեղաբնիկների միջև: Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները, ծեծկռտուքին մասնակցել է 100-ից ավելի մարդ: Միջադեպին միջամտել են հատուկ գումարտակի մարտիկները, (Բնախկինում՝ Բերկուտ), որոնց էլ հաջողվել է առանձնացնել կռվի մասնակիցներին: Ըստ տեղեկությունների՝ կոնֆլիկտն առաջացել է «Նիմֆա» պահպանության ընկերության ադրբեջանցի ղեկավարի և քաղաքապետարանի աևտրի վարչության անդամների միջև: Օդեսայի «Ավտոմայդանի» ղեկավար Եվգենի Ռեզվուշկինի խոսքով՝ ծեծկռտուքի մասնակիցներից իր ղեկավարած կազմակերպության մի քանի անդամներ հոսպիտալացվել են: Կազմակերպության ղեկավարը պայմանավորվել էր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և հանդիպմանը պետք է յուրաքանչյուր կողմից մասնակցեր 2-ական հոգի, սակայն ադրբեջանցիները եկել էին մոտ 100 հոգանոց «պատվիրակությամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր