211652_close_icon
views-count2231 դիտում article-date 17:09 03-02-2015

Պերմյակովին հայկական կողմին հանձնելու միջնորդությամբ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը Վ Պերմյակովին [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/14/39685/]հայկական կողմին հանձնելու[/url] միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից. «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,- տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նմանատիպ նյութեր