Սուպերմոդել Բար Ռաֆաելին ամուսնանում է
Լենարդո Դի Կապրիոյի նախկին սիրեցյալի՝ իսրայելցի 40-ամյա սուպերմոդել Բար Ռաֆաելիի եւ Neto մթերային ընկերության տնօրեն Ադի Էզրայի սիրավեպը սկսվելէ 2 տարի առաջ:
Սիրահարների հարաբերությունները, սակայն, հարթ չեն եղել: Նախորդ տարի փակ ճաշկերույթի ժամանակ Էզրան սկանդալ էր սարքել այն պատճառով, որ հյուրերից մեկը՝ հայտնի Միկ Ջագերը, Ռաֆաելիին պարի էր հրավիրել:
Այնուամենայնիվ, զույգը պարբերաբար հրապարակում է համատեղ հանգստի լուսանկարներ: Վերջին լուրն էլ այն է, որ Էզրան Ռաֆաելիին ամուսնության առաջարկ է արել, վերջինս էլ անմիջապես համաձայնել է, գրում է The Algemeiner պարբերականը:
Զույգը նախատեսում է հարսանիք անել փետրվարին՝ Թել-Ավիվում: