Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Այգավանում հայտնի գազալցակայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգավան գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արարատի, Արտաշատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարկեները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամամնատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, հրշեջները մարել են կրակն ու այս պահին տեղում հերթապահություն են իրականացնում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Պայթյուն-փլուզման հետևանքով վնասվել են նաև պայթյունի հարևանությամբ կայանված «Toyota Rav 4», «Infiniti», «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները, բենզալցակայանի հարևանությամբ գտնվող շինության 1-ին և 2-րդ հարկերը:
Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկերի հերթապահ խմբերը:
Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Դեպքի փաստով էլ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։