3130 դիտում
16:42 04-02-2015
Հոգեբանները պարզել են, որ իշխանատենչ մարդիկ միայն իրենց են համարում լավ զրուցակիցներ
Հոգեբանները մի շարք ուսումնասիրությւոնների արդյունքում եկել են եզրահանգման, որ իշխանատենչ մարդկանց 99%-ը չի կարողանում կառավարել սեփական զգացմունքները և թույլ տալ զրուցակցին արտահայտվել, ինչի պատճառով նրանց հասարակության մեջ համարում են վատ զրուցակիցներ:
Հոդվածը հրապարակվել է Social Psychological and Personality Science ամսագրում: Հետազոտության մասնակիցներին բժիշկները խնդրել են պատմել իրենց կյանքից մի քանի դրվագներ, որոնց ժամանակ պետք է եղել կամ շտապ որոշում կայացնել, կամ էլ ենթարկվել այլ մարդու: Հետո նրանց բաժանել են 2 խմբի՝ իրավիճակի կառավարումն իրենց ձեռքը վերցրածների և այն այլ մարդուն հանձնածների:
Որոշում կայացրած մարդկանց խմբին էլ բաժանել են 2 խմբի և կրկին խնդրել հետաքրքիր իրավիճակներ պատմել իրենց կյանքից: պարզվել է, որ այն մարդիկ, որոնց մոտ իշխանասիրությունն ու իշխանատենչությունն է գերակայում, իրենց պատմություններն ավելի հետաքրքիր են համարում, քան զրուցակցինը, և գտնում են, որ զրույցը վարողի դերում պետք է լինեն իրենք:
Նմանատիպ նյութեր
4012 դիտում
19:45 27-06-2023
Այս իշխանատենչ հրեշից հնարավոր է ազատվել միայն փողոցի միջոցով և ամեն գնով․ Ռուբեն Հակոբյան
1233 դիտում
22:01 17-04-2021
Ռուբեն Հակոբյան. Չեք տեսնու՞մ, որ այս իշխանատենչ վիժվածքն անցել է բացահայտ հակասահմանադրական գործունեության
Այս բաժնից
2464 դիտում
18:43 04-10-2024
Հայկ Բաբայանի «Էլբրուս Պապը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2062 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3502 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am