211652_close_icon
views-count7177 դիտում article-date 14:13 04-02-2015

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վնասվածք ստացած Մովսես գյուղի 84-ամյա ծերունին քիչ առաջ տեղափոխվեց հիվանդանոց

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոտքի մասում հրազենային վնասվածքով Տավուշի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մովսես գյուղի բնակիչ, 84-ամյա Լևեն Անդրեասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր տան այգում այգեգործական աշխատանքներ կատարելու ժամանակ հրազենային վնասվածք ստացել է, ըստ նախնական տեղեկությունների, ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից:

Նմանատիպ նյութեր