211652_close_icon

Ադրբեջանի տարածած լուրերը, թե հայկական կողմից՝ դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է սպանվել, իրականությանը չեն համապատասխանում. Արցախի ՊՆ

views-count3397 դիտում article-date 17:29 30-05-2019
Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և, միաժամանակ, ադրբեջանական կողմին հորդորում ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվություններով իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար քայլերից:

Նմանատիպ նյութեր