211652_close_icon
views-count1678 դիտում article-date 16:24 04-02-2015

Երթուղայինում դրամապանակ գողացողը խոստովանեց կատարածը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր ստացվել, որ թիվ 42 համարի երթուղային ավտոբուսում գողացել են 1992 թ. ծնված Անի Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ, բջջային հեռախոսի քարտ և տան բանալիները: Ոստիկանության ծառայողները Մոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. նված Գեղամ Վ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր