211652_close_icon
views-count3557 դիտում article-date 14:58 04-02-2015

19-ամյա զինծառայողի սպանության մեջ մեղադրվողներից մեկը ռազմական ինստիտուտի պետի տեղակալի որդի է

Երեւանի N ուսումնական զորամասի մարզահրապարակում հունվարի 29-ին, ժամը 06:35-ին կախված վիճակում հայտնաբերված զինծառայող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 ծառայակիցներից մեկը ռազմական ինստիտուտի պետի տեղակալի որդի է: Այս տեղեկությունը այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը : Նա նշեց, որ ցավում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանի հրաժարականի համար: Սակայն, ամենայն հավանականությամբ պաշտոնանկությունները այդքանով չեն սահամանափակվի: Նրա փոխանցմաբ, տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունը, ամենայն հավանականությամբ, այսօր կավարտվի, և ըստ այդմ էլ` նախարարը պաշտոնանկությունների վերաբերյալ հրամաններ կտա: Միաժամանակ հավատացրեց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության բոլոր մեղավորները արժանի պատիժ են ստանալու: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։ Քրեական գործի շրջանակներում ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր