211652_close_icon
views-count5147 դիտում article-date 13:47 29-07-2015

Լոռու մարզում փաստաբանի սպանության մեջ 3 մեղադրվողներից մեկն արդարացվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճում. տեսանյութեր. orer.am

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով 2տարուց ավել քննվող գործով հանցակազմի բացակայության հիմքով դատախազությունն այսօր հրաժարվեց երեք մեղադրյալներին առաջադրված խուլիգանության, իսկ նրանցից մեկի՝ Արեն Վերանյանի վերաբերյալ՝ նաև խմբի կազմում կատարված սպանության (Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով) մեղադրանքից: Ինչպես հաղորդում է [url=http://orer.am/?p=122167&l=am]Orer.am[/url]-ը, մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց վերացնել վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ազատ արձակել կալանքից և նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը: Դատարանն Արեն Վերանյանին ազատ արձակեց դատական նիստերի դահլիճում: Միաժամանակ մյուս երկու մեղադրյալների՝ Սամվել Դիլոյանի և Արտակ Վերանյանի նկատմամբ որոշում կայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ խմբակային խուլիգանության (Քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) համար առաջադրված մեղադրանքում: Սակայն հանցակցությամբ սպանության մեղադրանքը մնաց անփոփոխ: Տուժողի իրավահաջորդ՝ հանգուցյալ Շարբաթյանի քույրը՝ Հասմիկ Շարբաթյանը, հայտարարությամբ դիմելով մեղադրող դատախազին, պահանջեց ազատ արձակել նաև մեղադրյալ Սամվել Դիլոյանին: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://orer.am/?p=122167&l=am]կայքում[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր