1142 դիտում
15:37 04-02-2015
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է ԵԿՄ պատվիրակությանը
Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է Երկրապահ կամավորական միության պատվիրակությանը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում երկրապահ կամավորականների մեծ ներդրումը Արցախյան պատերազմում ունեցած հաղթանակում, ինչպես նաև զինադադարից հետո նրանց պարբերաբար այցելությունների և ազատամարտիկների ու դիրքապահ զինվորների հետ մշտական կապ պահպանելու գործում:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկրապահները մշտապես պատրաստակամ են իրենց մասնակցությունը ունենալ Արցախի պաշտպանությանն ու շենացմանը: Ուստի, Մ. Գրիգորյանի խոսքով, յուրաքանչյուր հայ պետք է իր նպաստը բերի հայրենիքի այս հատվածի բարգավաճման գործին՝ Արցախը դիտարկելով որպես Հայաստանի հարատևման երաշխիք:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև սահմանին տիրող իրադրության և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Նմանատիպ նյութեր
2950 դիտում
16:29 20-01-2017
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը
3026 դիտում
22:09 23-05-2016
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
1690 դիտում
15:48 23-05-2015
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Վերջին զանգի» միջոցառման. լուսանկարներ
Այս բաժնից
1090 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
565 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
727 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը