211652_close_icon
views-count25200 դիտում article-date 23:59 04-02-2015

Երևանում Ագրարային համալսարանի 23-ամյա ուսանողը BMW-ով վրաերթի է ենթարկել Սլավոնական համալսարանի 18-ամյա ուսանողին. վերջինս վերակենդանացման բաժանմունքում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան քաղաքի Մուրացանի փողոցի բնակիչ, 23-ամյա Հակոբ Բեշիկյանը Բաղրամյան պողոտայում իր վարած BMW մակնիշի 51 RM 051 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքացի, 18-ամյա Նարեկ Միրզոյանին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրարեթի ենթարկվածը սովորում է Սլավոնական համալսարանում, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ BMW-ի վարորդը սովորում է Հայաստանի պետական ագրարային համալսարանում: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր