211652_close_icon
views-count4281 դիտում article-date 22:22 27-06-2014

Երևանում ճարտարագիտական համալսարանի ուսանողը վրաերթի է ենթարկել բժշկական համալսարանի ուսանողուհուն

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 13.00-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի թիվ 95 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 21-ամյա Ռազմիկ Ղարիբյանը, իր կողմից վարած Toyota մակնիշի 10 RV 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտաի բնակիչ 20-ամյա Հասմիկ Սանոսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Ռ. Ղարիբյանը սովորում Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում, իսկ վրաերթի ենթարկված Հ. Սանոսյանը` Երևանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսում: Քննիչ Հ. Պետրոսյանի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր