1499 դիտում
17:54 05-02-2015
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին:
Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում, կարևորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը և անօրինական միգրացիայի դեմ պայքարում միասնաբար արդյունավետ միջոցներ գտնելը:
Հյուրերը ներկայացրել են երևանյան նիստի քննարկման արդյունքները, նշելով, որ օրակարգը բավականին հագեցած է եղել և քննարկվող հարցերը ներառել են նաև նոր իրավիճակում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հիշյալ խնդիրների կարգավորման հնարավորությունները:
ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են նաև 2014թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, Կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր
Նմանատիպ նյութեր
2860 դիտում
15:55 15-04-2016
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի պետին և ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստի մասնակիցներին
3656 դիտում
20:45 28-08-2017
Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
1386 դիտում
20:03 26-02-2014
Դեսպան Եսայանի հանդիպել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալի հետ
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»