211652_close_icon
views-count1389 դիտում article-date 20:03 26-02-2014

Դեսպան Եսայանի հանդիպել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալի հետ

ՌԴ միգրացիոն քաղաքականության ոլորտում 2014թ. հունվարից գործող փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցերի քննարկման նպատակով Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ, պետքարտուղար Եկատիրինա Եգորովայի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն ընթացակարգերում արտոնություններ սահմանելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել Մաքսային Միությանը և ընդհանուր տնտեսական տարածքին Հայաստանի միանալու, ինչպես նաև ապագայում Եվրասիական միության ձևավորման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համատեքստում միգրացիոն ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր