2908 դիտում
18:34 05-02-2015
Անվանի երգահան Գուսան Հայկազունը ծանր կացության մեջ է. նա հիվանդ է եւ չունի բուժվելու հնարավորություն. տեսանյութ
Անվանի երգահան Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ». այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Արցախի ազատագրումը կարծես անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մեկ այլ Հայաստան՝ համայն հայության երազների երկիրը: Սակայն երազներն անցնում են ճիշտ այն պահին, երբ ոտք ես դնում Խարբերդ գյուղում գտնվող այն տունն, ուր վերջին տարիներին ապրում է Գուսան Հայկազունը: Մեկ ուրիշը նրա տեղում ահռելի կարողություն կարող էր դիզել:
Շոու-բիզնեսի գործող կոմերցիոն կանոններիը միշտ խորթ են եղել Գուսանին: Երբեք գումար չի վաստակել իր հեղինակային իրավունքները պաշտպանելու հաշվին. Երգերը նա նվիրել է մեզ եւ այսօր հայտնվել այս վիճակում՝ առանց տան՝ ընկերոջ կիսաշեն ամառանոցում: Մի քանի ամիս առաջ էլ Գուսան Հայկազունն իմացավ ծանր հիվանդության մասին, որի բուժման համար մեծ գումարներ են պետք:
Այսօր յուրաքանչյուրս կարող է աջակցել նրան:
«Հայե՛ր, միացեք» կարգախոսն այսօր ուղղված է այն ստեղծողի կյանքը փրկելուն:
Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան) հեռախոսահամարն է՝ +37498 565-997: Գագիկ Նազարյանի
անունով «Անելիք» բանկում բացված է հետեւյալ հաշվեհամարը.
AMD - 11805003430500;
USD - 11805003430501;
EUR - 11805003430502;
RUR - 11805003430503:
Արտերկրից փոխանցումների համար SWIFT-կոդերը տեսանյութի վերջում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10754 դիտում
09:09 20-03-2017
Այսօր հայ գուսան և երգահան Շերամի ծննդյան օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
697 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
715 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»