10757 դիտում
09:09 20-03-2017
Այսօր հայ գուսան և երգահան Շերամի ծննդյան օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շերամը տասը տարեկանում զրկվել է հորից, եղել է ատաղձագործի, մանրավաճառի, այնուհետև՝ հյուսնի աշակերտ, պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորել։ 12-13 տարեկանից երգեր է հորինել։ Հայտնի քյամանչահար Չունգուր Հագոյի եռյակի կազմում շրջագայել է Երևան, Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Շուշի, Կարս և այլ հայաբնակ վայրեր։
Շերամը ունեցել է նաև իր խումբը։ 1905-ին նա իր խմբով այցելել է Էջմիածին։ Այստեղ նրան լսել է Կոմիտասը և նոտագրել նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը։ 1915-1935–ին Շերամը ապրել է Թիֆլիսում։ 1935-ին Շերամը տեղափոխվել է Երևան։
Որպես ստեղծագործող ձևավորվել է ժամանակի հայկական աշուղական երգարվեստի վերելք ապրող միջավայրում, որի հարուստ ավանդույթներն ընկալելով, հրաժարվել է բանաստեղծական բարդ ձևերից ու չափերից, նախընտրելով պարզն ու թեթևը՝ ինչը մոտիկ է բուն ժողովրդական մտածելակերպին ու տաղաչափությանը։
Որպես երգահան առավել համարձակորեն, քան իր նախորդներն ու ժամանակակիցները, դիմել է հայկական բուն ժողովրդական թե՝ գեղջկական և թե՝ քաղաքային երգարվեստի ակունքներին, զարգացնելով քնարական եղանակավոր երգայնությունը, եղակակների գունեղությունն ու հուզականությունը։ Շերամի երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակված են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2908 դիտում
18:34 05-02-2015
Անվանի երգահան Գուսան Հայկազունը ծանր կացության մեջ է. նա հիվանդ է եւ չունի բուժվելու հնարավորություն. տեսանյութ
5693 դիտում
21:27 25-04-2018
Այսօր հայոց մեծ գուսան Աշոտի ծննդյան օրն է
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»