211652_close_icon
views-count12903 դիտում article-date 10:52 06-02-2015

Հակառակորդի կրակոցից Ներքին Կարմիրաղբյուրում գիշերը խաղաղ բնակիչ է սպանվել

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը փետրվարի 5-ի ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծության է ենթարկվել, ինչի արդյունքում զոհվել է խաղաղ բնակիչ, 61-ամյա Վանիկ Ղուկասյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Նա նշեց, որ մահացածն ամուսնացած էր, ունի 3երեխա եւ թոռներ: Սպանված բնակիչը գյուղատնտեսական տեխնիկա էր վարում: Նրան կրակել են իր այգում գտնվելու ժամանակ, սակայն հիվանդանոցում մահացել է: Նշենք, որ ողջ գիշեր հակառակորդը ինտենսիվորեն կրակել է գյուղի ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր