211652_close_icon
views-count1700 դիտում article-date 14:28 04-03-2021

Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» պուրակը պատրաստ կլինի մինչև տարեվերջ․ Տավուշի մարզպետարանին տրամադրվեց 234,2 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 մլն 228 հազար դրամ:

Այդ գումարից 24,7 մլն դրամով Չինարի գյուղում կկառուցվի բնակելի տուն, օժանդակ շինություններ, կբարեկարգվի տարածքը: Ներքին Կարմիրաղբյուր գյուղում «Մայրիկ» պուրակի կառուցման համար  կտրվի 42,8 մլն դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքների համար՝ 161,6 մլն դրամ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ այդ պուրակը պատրաստ կլինի:

Նմանատիպ նյութեր