211652_close_icon
views-count977 դիտում article-date 09:31 07-02-2015

Մինչև ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը՝ ԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր չի լինելու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այս տարվա օգոստոսից Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր չունի: Ենթադրվում էր, որ նոր դատավորի ընտրությունը պետք է տեղի ունենար ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում: Սակայն ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակի հետ խնդիր առաջացավ և ընտրությունը չեղյալ ճանաչվեց: Արդյունքում մինչև ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը ԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր չի լինելու: Ուստի Հայաստանից ստացված դիմումները քննելու հարցն այլևս ԵԴ-ում կարող է լուրջ խնդիր դառնալ: Բանն այն է, որ որևէ երկրից ստացված դիմումի քննությունը տեղի է ունենում միայն համապատասխան երկիրը ներկայացնող դատավորի մասնակցությամբ: Երեկ իշխանական կայքերից մեկը լուր է տարածել, թե ԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը նշանակվել ՀՀ ՍԴ անդամ, կվերադառնա իր նախկին աշխատանքին: Բայց եթե նման բան տեղի ունենա, ապա հերթական անգամ կոպտորեն կխախտվի ՀՀ Սահմանադրությունը, քանի որ ՍԴ դատավորն իրավունք չունի միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնելու: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր