5194 դիտում
10:15 23-12-2017
Երբ աշխատանքները սկսվեն՝ գարնանային նստաշրջանը, ինձ հարցրեք. Սամվել Նիկոյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության 20 րոպեանոց ընդմիջումների շարքից զայրացած`ՀՀԿ-ականները քայլեր են մտածում ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված այդ հնարավորությունը սահմանափակելու համար:
Հենց նիստերի դահլիճում իշխող կուսակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարել էր, թե «այդ խաղալիքը» կվերցնեն ընդդիմադիրների ձեռքից: «Երբ աշխատանքները սկսվեն՝ գարնանային նստաշրջանը, ինձ հարցրեք, ես Ձեզ կտեղեկացնեմ»,- երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Նիկոյանը՝ չբացելով փակագծերը, թե, ի վերջո, փոփոխություններ կարվե՞ն, թե՞ ոչ:
Նկատենք, սակայն, որ իշխող կուսակցությունը դժվար թե ԱԺ կանոնակարգ-օրենքից հանի 20 րոպեանոց ընդմիջումների դրույթը, քանի որ այն ավելի շատ իրենց է հարկավոր, երբ կարևոր քվեարկություններից առաջ փորձում են «ռեստորաններից ու սաունաներից բերման ենթարկել» գործընկերներին՝ քվորում ապահովելու համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմա քննարկվում է օրենքում գրել «մինչև 20 րոպե ընդմիջում» բառակապակցությունը, որպեսզի ընդդիմության կողմից նման դեմարշների ժամանակ 1, 2 կամ 5 րոպեանոց ընդմիջումներ հայտարարեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
977 դիտում
09:31 07-02-2015
Մինչև ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը՝ ԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր չի լինելու. Ժողովուրդ
1856 դիտում
21:51 20-07-2016
Թուրքիան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ ռազմական առումով մշտապես աջակցում է Ադրբեջանին․ Սամվել Նիկոյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»