ՌԴ-ում կա 11 միլիոն միգրանտ, նրանցից միայն 2.5 միլիոնն է աշխատում
Ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության հրապարակած տվյալների՝ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում կա համարյա 11 միլիոն օտարերկրացի, նրանցից միայն 2.5 միլիոնն է եկել աշխատելու:
Հայտնի է նաև, որ 2015թ-ի սկզբին ՌԴ մուտք գործած միգրանտների թիվը նվազել է մոտ 70%-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ: Այս հանգամանքը ՌԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդոնովսկին բացատրել է երկրում ստեղծված տնտեսական իրավիճակով և միգրացիոն օրենքների խստացմամբ:
Նշենք, որ այս տարվա սկզբից բոլոր միգրանտների համար սահմանվել է աշխատանքի թույլտվության միասնական ձև՝ պատենտ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
Ռուսաստան աշխատանքի նպատակով մուտք գործած քաղաքացիները, բացի ԵՏՄ երկրների՝ Ղազախստանի , Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի քաղաքացիներից, պատենտ ստանալու համար, [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/07/42347/]ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], պետք է հանձնեն ռուսաց լեզվի քննություն, իսկ ՌԴ մուտք գործելու համար, բացի նշված երկրներից, անհրաժեշտ է ունենալ արտասահմանյան անձնագիր: