211652_close_icon
views-count15014 դիտում article-date 16:14 09-02-2015

Մանվել Գրիգորյանը սկսել է ուշունց տալ ադրբեջանցիներին, պատրաստ՝ ցանկացած պահի նրանց հիշեցնելու իրենց անցյալը

Երկրապահ կամավորների միության անդամները նախորդ շաբաթ ԵԿՄ նախագահ զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ այցելեցին Արցախի բոլոր մարտական դիրքեր: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ գեներալի նախաձեռնությամբ ԵԿՄ-ն վաղվանից այցելելու է Հայաստանի տարածքում գտնվող մարտական դիրքեր: Վաղը` փետրվարի 10-ին, ԵԿՄ-ականները կլինեն Սյունիքի բոլոր դիրքերում, այնուհետ այցերը կշարունակվեն Տավուշի, Վայոց Ձորի Արարատի մարզերում: Ինչպես արդեն նշել էինք, այս այցերով գեներալը ցանկանում է անձամբ ոգեշնչել զինվորներին եւ հավատացել, որ անհրաժեշտության պահի նրանց կողքին կանգնած է լինելու, քանի որ հայ զինվորի համար նա ոչ միայն զորավար է, այլ ծնող: Բնականաբար, այս այցերը պայմանավորված են նաեւ սահմանին տիրող իրավիճակով: Այս քայլով Մանվել Գրիգորյանը ուշունց է տալիս հակառակորդին ու զգուշացնում, որ ցանկացած պահի պատրաստ է նրանց հիշեցնել իրենց անցյալը:

Նմանատիպ նյութեր