211652_close_icon

Միջերկրական ծովում աֆրիկացի 20 միգրանտներ մահացել են ցրտից

views-count1516 դիտում article-date 17:14 10-02-2015
Միջերկրական ծովում Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա ուղեւորվող 20 միգրանտ է մահացել: Փրկարարական լաստանավի վրա մոտ 100 մարդ է եղել, որոնք հասել են Իտալիայի ափերին: Վերջին տարիներին Աֆրիկայի հյուսիսից Իտալիա են տեղափոխվել տասնյակ հազարավոր միգրանտներ, որոնք հիմնականում փախել են լիբիական կոնֆլիկտի ռազմական գործողություններից: Միգրանտների մեծամասնությունը նախընտրում է մնալ Եվրամիության երկրներում:

Նմանատիպ նյութեր