211652_close_icon
views-count1636 դիտում article-date 18:49 07-11-2015

Միջերկրական ծովում ցրտից սառած և քաղցած փախստականներին ու նրանց երեխաներին են փրկել

Միջերկրական ծովում երկու խոշոր փրկարարական միջոցառում է իրականացվել փախստականներին փրկելու համար: Հունական Լեսբոս կղզում մի քանի փոքրիկ նավակ են ափ դուրս բերել, որոնք լի են եղել Մերձավոր Արևելքից արտագաղթած փախստականներով: Ըստ լրատվական աղբյուրների, նավակների գրեթե բոլոր ուղևորները կանայք են եղել իրենց երեխաներով՝ քաղցած, ցրտից սառած: Նրանք այնքան սառած են եղել, որ չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ նավակից: Ականատեսները օգնության են հասել. նրանք երեխաներին տարել են ձեռքների վրա` ծածկոցներով փաթաթված ու փորձել են տաքացնել փոքրիկներին: Նույնպիսի վիճակ է եղել նաև Միջերկրական ծովի լիբիական ափին: Այնտեղ նավակներով փախստականներին հայտնաբերել են իսպանական ռազմական ուժերը: Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր