211652_close_icon
views-count1641 դիտում article-date 19:27 10-02-2015

ՀՀ-ում աճել են կրթության համակարգի ծառայությունների սակագները

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է սակագների 0.5% հավելաճ, ինչը հիմնականում իրավական ու բանկային՝ 0.5%, կենցաղային բնույթի` 0.8%, մշակույթի ոլորտի՝ 0.8%, բուժսպասարկման` 1.0%, հանրային սննդի՝ 1.3%, հանգստի կազմակերպման 13.9% ծառայությունների սակագների հավելաճի արդյունք է: Կրթության համակարգի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.2%-ով: Դրան զուգընթաց, տրանսպորտի ծառայությունների սակագները նվազել են 0.4%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 1.0% նվազմամբ), իսկ բնակարանային-կոմունալ և կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր