211652_close_icon
views-count4096 դիտում article-date 11:32 11-02-2015

Խամենեին 1000-ից ավելի կալանավորների է համաներում շնորհել

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին նախօրեին համաներման մասին հրամանագիր է ստորագրել, որով անազատության մեջ գտնվող 1020 բանտարկյալի ներում է շնորհվել: Խնդրագիրը Խամենեիին ուղարկել էր այդ երկրի արդարադատության նախարար Ալի Լարիջանին: Համաներումը շնորհվել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 36-ամյակի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր