Իրանի ղեկավար Ալի Խամենեին հավանություն է տվել 1000-ից ավելի կալանավորների համաներմանը
Իրանի ղեկավար և գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հավանություն է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը և պատժաժամկետների նվազեցմանը:
Այդ մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, փոխանցում է Tass գործակալությունը։
Համաներումը կապված է Իդե Կուրբան և Գադիրե Խոմ կրոնական տոների հետ, որոնք այս տարի նշվում են օգոստոսի 12-ին և 20-ին համապատասխանաբար:
Նշվում է, որ Ալի Խամենեիին համաներման խնդրանքով դիմել էր երկրի գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:
Իրանի Սահմանադրությանը համապատասխան՝ հոգևոր ղեկավարն իրավունք ունի գերագույն դատարանի նախագահի առաջարկությամբ ներում շնորհել դատապարտյալներին կամ կրճատել նրանց պատժաժամկետները։