211652_close_icon
views-count2399 դիտում article-date 13:23 11-02-2015

«Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ջրանջատումներ կլինեն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  Կենտրոն վարչական շրջանի` Ծատուրյան փողոցի, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-80, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,  Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի, Աճեմյան, Միչուրինի փողոցների և նրբանցքների, Վերին ջրաշեն և Մուշավան թաղամասերի,  Նուբարաշեն վարչական շրջանի,  Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր