1687 դիտում
20:32 11-02-2015
Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ են սահմանվել մի շարք ստեղծագործական միությունների համար
Փետրվարի 10-ին կայացած Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի ավագանին քվեարկության ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միություն», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի ժուռնալիստների միություն», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» և «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումներին: Միաժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է տվյալ միություններին տրամադրել նաև անհրաժեշտ խորհրդատվություն` հետագայում պարտքեր չկուտակելու համար:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հողի հարկի գծով արտոնություն է տրամադրել նաև «Սիմոնյան կրթական հիմնադրամ» կազմակերպությանը՝ Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու՝ «Թումո»-ի, զբաղեցրած տարածքը պատշաճ խնամելու և մշտապես բարեկարգ պահելու համար:
Նմանատիպ նյութեր
4082 դիտում
17:16 26-04-2017
Երևանի ավագանին սահմանել է գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ
2529 դիտում
16:08 14-02-2017
Գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել ստեղծագործական մի շարք միավորումների համար
5215 դիտում
14:59 18-01-2018
Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»