4673 դիտում
19:58 11-02-2015
Հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը
Գեղարքունիքի մարզում այս տարվա հունվարի 30-ից փետրվարի 10-ը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ, կազմակերպվեց եւ անցկացվեց վոլեյբոլի մարզային առաջնություն:
Տարածքային փուլին մասնակցեցին 27, իսկ մարզային փուլին ՝ 5 համայնքների թիմեր: Վոլեյբոլի առաջնությունը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին: Մարզային փուլն անցկացվեց Նորատուսի համար 1 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որին մասնակցեցին մարզային փուլի ուղեգիր նվաճած Գավառ քաղաքի, Գեղարքունիք, Զոլաքար, Լճաշեն, Մեծ Մասրիկ գյուղերի թիմերը:
Համառ պայքարում առաջին տեղը գրավեց Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Գավառի, երրորդ տեղը՝ Լճաշենի թիմը:Մարզային առաջնության ընթացքում ի հայտ բերվեց մարզի վոլեյբոլի թիմի կազմը, որը մասնակցելու է այս տարվա ամռանը Երեւանում կայանալիք համահայկական խաղերին:
Նմանատիպ նյութեր
2107 դիտում
17:48 13-05-2016
Ֆուտզալի տղաների առաջնությունում հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը
Այս բաժնից
1729 դիտում
14:41 15-10-2024
Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի. «Փյունիկ»-ի հայտարարությունը
1966 դիտում
14:27 15-10-2024
«Փյունիկ»-ն արգելել է այլ ակումբներ տեղափոխված պատանի ֆուտբոլիստների մուտքն իր մարզաբազա
1465 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ