3665 դիտում
10:43 12-02-2015
Ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանը պատմել է իրեն ծեծի ենթարկողների մասին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հայտնի է դարձել, որ երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս պատմի, թե ինչպես են հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձիք ծեծի ենթարկել իրեն:
Թերթի հետ զրույցում ԼՂՀ ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանը պատմել է, որ իրենց ծեծի ենթարկողները որևէ բան չեն ասել, անգամ չեն ասել՝ հետ գնացեք կամ այլ բան, միանգամից հարձակվել և ծեծի են ենթարկել. Նա նշել է, որ իրենց ծեծի ենթարկողները քաղաքացիական հագուստով էին, ոստիկանները չկային: Չէին ճանաչում ոչ մեկի, իսկ իրենք ընդամենը գնում էինք դիմավորելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, որոնց համակրում են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3467 դիտում
10:36 25-08-2016
Խանումյանին ծեծի ենթարկողների գործը վերաորակվել է, որ համաներումով ազատվեն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»