211652_close_icon
views-count3470 դիտում article-date 10:36 25-08-2016

Խանումյանին ծեծի ենթարկողների գործը վերաորակվել է, որ համաներումով ազատվեն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը վերաորակվել է և առևանգումից դարձել խուլիգանություն: Պատգամավորը մեզ հետ զրույցում այդ քայլը պայմանավորեց ԼՂՀ-ում հայտարարված համաներումով: Ըստ Խանումյանի, համաներումը տարածվում է խուլիգանություն հոդվածի վրա, իսկ առևանգումը չի տարածվում: «Ես վստահ եմ, որ իմ գործի վերաորակման որոշումը կայացրել է Բակո Սահակյանը»,-ասաց Խանումյանը: Պատգամավորին ծեծի ենթարկածները համաներումով կազատվեն կամ նրանց պատժաչափը կկրճատվի: «Բացարձակ կամայականություն է, վերաորակումից հետևում է, որ այստեղ իրավաբանության մասին խոսք չկա: Դրա հաջորդ քայլը կարող է լինել այն, որ նախաճաշին մարդ ուտեն»,-հավելեց Խանումյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ը ԼՂՀ-ում կատարված գործերի վերաբերյալ վարույթ չի ընդունում, նա լավ չի պատկերացնում այդ դատարանի առանձնահատկությունները»,-նկատեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր