20056 դիտում
15:58 12-02-2015
Քեզ խելոք պահի, գլուխդ կախ ման արի, թե չէ շատ կփոշմանես, ուշ կլինի. Հայրապետ Կարապետյանի` Սարիկի արձագանքը Ժիրայր Սեֆիլյանին
Կենսագրությունը շաշ-շաշ խոսելով ձեռք չեն բերում, այլ՝ Արթուր Աղաբեկյանի նման հայրենիքին անմնացորդ նվիրվելով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ, Արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Հայրապետ Կարապետյանը` Սարիկը՝ արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի՝ Արթուր Աղաբեկյանի եւ Արցախի հասցեին հնչեցրած մեղադրանքին:
«Ես զարմացած եմ, էլի, էս ինչքան են թացն ու չորը խառնվել իրար, որ շլագբաու բացող-փակող Ժիրոն արդեն իրեն կռված տղու, Արցախյան պատերազմի մասնակցի տեղ է դրել ու իրեն իրավունք է վերապահում վայրահաչել լեգենդար հրամանատարների հասցեին: Արթուր Աղաբեկյանին ես, մեր տասնյակ հազարավոր մարտական ընկերներ ճանաչում ենք դեռ 1989-ից, կարգին ճանապարհ ենք անցել իրար հետ, եւ Աղաբեկյանը միշտ էլ հաղթող հրամանատար է եղել:
«Դու ի՞նչ ես արել քո կյանքում, ի՞նչ արժանիքներ ունես, որ ափռ-ցփռ խոսես Աղաբեկյանի նման անհատականության մասին: Արթուր Աղաբեկյանն իրեն նվիրել է Արցախյան ազատամարտին եւ այսօր էլ քաղաքական, ռազմական, պետական հզոր գործիչ է»,- նշեց Հայրապետ Կարպետյանը:
Ավելացրեց, որ այսօր եւս օրվա 24 ժամը Արթուր Աղաբեկյանն անցկացնում է հայրենիքին, հայ ազգին, Հայաստան պետությանը, Արցախ պետությանը ծառայելով:
«Մի բան էլ իմացի, Ժիրո՛, եթե մինչ օրս չես իմացել: Արթուր Աղաբեկյանը երկրապահ է, երկրապահի վարչության անդամ է: Նա մեր մարտական ընկերն է, եւ Աղաբեկյանի հասցեին հաչալը նշանակում է հաչալ Երկրապահի հասցեին: Դե, ուրեմն, իմացիր, քեզ զգուշացնում եմ տասնյակ հազարավոր երկրապահ տղաների անունից: Մեկ էլ անգամ չշշկռվես: Քեզ խելոք պահի, գլուխդ կախ ման արի, թե չէ շատ կփոշմանես՝ ուշ կլինի: Խելքի եկ, Ժիրո՛, էս ինչո՞վ ես զբաղված՝ Արցախը, արցախցուն վարկաբեկելու անպտուղ փորձերո՞վ: Չի՛ հաջողվի: Դու կամ քո տերերն ո՞վ եք, որ սպառնաք Արցախի անվտանգությանը, ինքնիշխանությանը»,- ասաց ԵԿՄ վարչության անդամը:
Նմանատիպ նյութեր
5804 դիտում
17:03 09-04-2015
Ժիրայր Սեֆիլյանին և մյուս անդամներին ձեռնաշղթայված տեղափոխում են քննչական վարչություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ