Հրաժարական է տվել Աշոցքի համայնքապետը․ «Ես չեմ կարող գլուխս կախ ման գալ փոխվարչապետի կամ մարզպետի առաջ». Aravot.am
[url=https://www.aravot.am/2018/11/05/991412/?fbclid=IwAR27hrtpobDs745l_n69z7EDmQ1O6a04nqhYZshVCIBmJk61eSme6C1Z40g]Aravot.am[/url]-ը գրում է. Այսօր սեփական դիմումի համաձայն հրաժարական է ներկայացրել Աշոցք համայնքի անկուսակցական ղեկավար Արթուր Ալոյանը։
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է եղել պատճառը։
[b]-Պարոն Ալոյան, ինքնակա՞մ եք հրաժարական ներկայացրել, թե՞ ձեզ ստիպել են հրաժարական տալ։ Ձեր կենսագրություն մեջ նշված էր, որ կուսակցական չեք, այդպե՞ս է։ [/b]
-Ես 13 տարի ղեկավարել եմ համայնքը ու անկուսակցական եմ եղել, որևէ կուսակցության հետ կապ չունեմ, հողի հարկերը չեն հավաքվել, պլանները 50 քանի տոկոս են կազմում, չեմ կարողացել հավաքել ժողովրդից, դիմում եմ գրել։
[b] -Աշոցքի բնակիչները դժգոհում են, որ այս տարածքը գրեթե դատարկվում է, շատերն են գնում արտագնա աշխատանքի, մարդիկ աղքատ են, հարկերը 100 տոկոսով չհավաքագրելու պատճառը օբյեկտիվ չէ՞։[/b]
-Գիտեք ինչ, անցած տարի էլ էին արտագնա աշխատանքի գնում, անցած տարի այս նույն ժամանակահատվածում 100 տոկոսով հավաքել ենք, չեմ ասում օբյեկտիվ չէ պատճառը, բայց անցած տարի հաջողվեց հավաքել։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/11/05/991412/?fbclid=IwAR27hrtpobDs745l_n69z7EDmQ1O6a04nqhYZshVCIBmJk61eSme6C1Z40g]այստեղ [/url]