211652_close_icon
views-count3303 դիտում article-date 22:12 12-02-2015

ՏՀՏ ոլորտի ընկերությունները դրամաշնորհ կստանան

Փետրվարի 13-14-ը կկայանա համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի առաջին փուլի ամփոփումը, որի ընթացքում գնահատող հանձնաժողովին իրենց ներդրումային ծրագրերը կներկայացնեն մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած տեխնոլոգիական ոլորտի 31 ընկերություններ և թիմեր՝ Երևանից, Վանաձորից և Գյումրիից: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 14-ին: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Մրցույթը Հայաստանում իրականացվում է արդեն 2-րդ անգամ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի, Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից: Մրցույթը համալրվել է Գյումրիի և Վանաձորի դրամաշնորհային բաղադրիչով՝ նպատակ ունենալով խթանել ձեռներեցությունը նաև ՀՀ մարզերում:

Նմանատիպ նյութեր