211652_close_icon
views-count1976 դիտում article-date 18:50 13-02-2015

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Կ.Հայրապետյանին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Քննությամբ պարզվել է, որ 2015թ. փետրվարի 4-ին՝ ժամը 22:35-ին, Կապան քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել ավտովթար, որից հետո «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ.Մարտիրոսյանը և «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Հովհաննիսյանը վիճաբանել են: Վթարի ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ոստիկանության երեք աշխատակից։ Օպերլիազոր Վ.Սաֆարյանը փորձել է սաստել կողմերին՝ պահանջելով դադարեցնել վիճաբանությունը եւ փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելը, սակայն Հ.Հովհաննիսյանն անտեսել է ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները եւ շարունակել վիճաբանությունը։ Վ.Սաֆարյանը փորձել է վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Կապանի բաժին, որի ժամանակ դեպքի վայրում գտնվող Հ.Հովհաննիսյանի ընկերը՝ Կ.Կարապետյանը, հարձակվել է օպերլիազորի վրա և բռնություն գործադրել՝ բռունցքով հարվածելով Վ.Սաֆարյանի դեմքին, որի հետեւանքով վերջինս ստացել է սալջարդ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հայրապետյանին 2015թ. փետրվարի 7-ին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր