211652_close_icon
views-count2253 դիտում article-date 21:34 13-02-2015

Դրամապանակի գողը խոստովանել է կատարածը

1974 թ. ծնված Լիլիթ Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ, անձնագիրը և բանկային 3 քարտ: Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին: Նա խոստովանել է կատարածը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր