211652_close_icon
views-count17285 դիտում article-date 12:47 14-02-2015

Մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած Արմանը 1 ամսից կդառնար 20 տարեկան. մայրը լուրը լսելուն պես ուշաթափվել է

ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Արման Օսիպյանի մայրը լուրը լսելուն պես ուշաթափվել է: Մինչեւ հիմա նրա մոտից չեն հեռանում, քանի որ վիճակը շատ վատ է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արտանիշի գյուղապետ Կարեն Շուշանյանից: Նա նշեց, որ իրենք են հարազատներին հայտնել լուրը եւ շատ մեծ դժվարությամբ: Արմանը ընտանիքի փոքր որդին է, իրենից մեծ 1 եղբայր ունի: Մարտի 16-ին դառնալու էր 20 տարեկան: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: «Ահավոր բան է կատարվել, ճրագ է մարել: Բոլորս էլ չենք կարողանում այդ լուրը մարսել: Ահավոր ծանր վիճակ է: Աննկարագրելի դաժանություն է»,- ասաց գյուղապետը եւ ավելացրեց, որ դեռ հայտնի չէ՝ հակառակորդի կրակոցի՞ց է մահացել, թե՞ հայրենակցի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր