9849 դիտում
09:48 02-07-2015
Գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած 22-ամյա Մավրիկը ընտանիքի միակ տղան էր, իսկ մայրը 1 տարի առաջ էր մահացել. նոր մանրամասներ
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը Շենգավիթ վարչական շրջանից էր եւ բնակվում էր Մանթաշյան հասցեում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա հարեւաններից տեղեկացավ, որ Մավրիկն ընտանիքի միակ տղան էր եւ չեն հավատում, որ կդիմեր ինքնասպանության: Հուզիչ էր նաեւ տեղեկությունն այն մասին, որ մայրը 1 տարի առաջ է մահացել: Մավրիկն ապրում էր հոր եւ քրոջ հետ: Հարեւաններն ասում էին, որ շատ հանգիստ, հարգված եւ սիրված ընտանիք է Մելիքյանների ընտանիքը ու բոլորը շատ ծանր են ընդունել Մավրիկի մահվան մասին տեղեկությունը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է 22-ամյա լեյտենանտ Մավրիկ Մելիքյանը: Նախնական տեղեկություններով՝ քննչական մարմինը վարկածների մեջ քննում էր նաև ինքնասպանության հասցնելու վարկածը: Մեզ հաջողվել էր պարզել, որ նա Երևանից է:
Նմանատիպ նյութեր
56802 դիտում
10:53 02-04-2016
Գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումից մահացած Գեւորգը Երեւանից է
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից