29843 դիտում
15:31 14-02-2015
ԵԿՄ-ականները Ռուբեն Գևորգյանին` Ծաղիկ Ռուբոյին խոստանում են «նակազատ անել, վրով անցնել, չոքացնել», եթե շարունակի վայրահաչոցը
Ծո՛, էս ինչքան շատացել են թրքաբարո երեւույթները: Եթե ոչ թուրքի, էլ ո՞ւմ մտքով կանցնի «ատչոտ» պահանջել հայ ազգից, հայ հաղթական զորահրամանատարից: Ծաղիկ ես, ծաղկասածիլ ես, թե ինչ ես, քեզ հանգիստ պահի, է՛յ: Դու սկի Երկրապահի ամենափոքր բաժանմունքի փոխնախագահի «քաշ» չունես: Ի՞նչ ես մեծ-մեծ բաներից խոսում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը՝ արձագանքելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի` Ծաղիկ Ռուբոյի այն արտահայտությանը, թե ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանից «ատչոտ» է պահանջելու:
ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ Աբել Հարությունյանն էլ ավելացրեց. «Էս Ծաղիկ Ռուբոն խելքը լրի՞վ ա քցել: Ա՛յ համբալ, դու ո՞վ ես, քո տերերն ո՞վ են, որ հայ ազգի հերոս գեներալի անունը հոլովես: Դուք ո՞նց կարաք գեներալին դարձնեք Երկրապահի ղեկավար: Սասունին էլ, քեզ էլ «կռիշա» մի սարքի, դու Սասունի քաշն էլ չունես: Սպարապետի ողբերգական մահից հետո ողջ երկրապահական ընտանիքն էր խնդրում Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ստանձնել ԵԿՄ-ի ղեկավարումը: Ամբողջ երկրապահով միաձայն որոշեցինք, որ միայն Մանվել Գրիգորյանն է ի վիճակի պատվով շարունակել Սպարապետի գործը: Նույն կարծիքին էր նաեւ Սպարապետի ընտանիքը»,- նշեց նա և ավելացրեց, որ ժամանակը ցույց տվեց, որ զորավարը Սպարապետի արժանի ժառանգորդն է:
«Զորավարը կենդանի լեգենդ է, մարդ, ով ողջ կյանքը նվիրել է հայ ազգին, հայոց պետականությանը: Վերջին անգամ խոսքով ենք զգուշացնում զորավարի հասցեին վայրահաչողներին՝ զգույշ եղեք, նակազատ ենք անելու, ա՛յ թուրքեր: Ոնց որ Արցախյան պատերազմում թուրքին ենք չոքացրել, ա՛յ, ըտենց էլ ներքին թուրքերին ենք «կզցնելու»,-ընդգծեց Աբել Հարությունյանը:
ԵԿՄ Երեւանի կառույցների համակարգող Արթուր Մկրտչյանն էլ արձագանքեց. «Միայն մի բան ասեմ՝ կհասկանաք, թե ինչ աֆերիստ, կաշի փոխող, քամելեոն կենդանի է Ծաղիկ Ռուբոն: Ուրեմն՝ դա իրեն պատեպատ էր տալիս, մարդ-մուրդ էր մեջ քցում՝ մենակ թե զորավարը իրեն թույլ տար, որ դառնա ԵԿՄ Դավիթաշենի բաժանմունքի նախագահ: Ա՛յ Ծաղիկ, եթե եղբայրդ քեզ համար սրբություն է, ո՞նց էիր եղբորդ արեւով երդվում, թե քաղաքականությամբ չես զբաղվելու, թե չես կարող քեզ թույլ տալ Ծառուկյանի թիմում լինել: Քո բառերն եմ քեզ հիշեցնում, Ծաղի՛կ»:
ԵԿՄ Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահ, Պեմզաշենի գյուղապետ Անան Ոսկանյանն էլ ասաց, որ ինքը քաղաքականության հետ, քաղաքական դաշտի հետ գործ չունի եւ ընդգծեց. «Բայց զգուշացնում եմ բոլոր ծառ ու ծաղիկներին: Ով Արցախի հերոս, հայ ազգի պարծանք գեներալի հասցեին հաչաց, վրով կանցնենք»:
Նմանատիպ նյութեր
12575 դիտում
13:58 17-02-2015
Ծաղկեփունջը շուտ է թառամում ու տիրոջ կողմից աղբաման նետվում. ԵԿՄ-ականները՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ծաղիկ Ռուբոյին
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված