211652_close_icon
views-count12506 դիտում article-date 13:58 17-02-2015

Ծաղկեփունջը շուտ է թառամում ու տիրոջ կողմից աղբաման նետվում. ԵԿՄ-ականները՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ծաղիկ Ռուբոյին

Քո համար ծաղիկ-ծաղիկ ապրում էիր ու մեկ էլ հանկարծ ուզում ես ծաղկեփունջ դառնա՞լ: Ախր ծաղկեփունջը շուտ է թառամում ու տիրոջ կողմից աղբաման նետվում: Ռուբո, «Ծաղկեփունջ» ջան, էս երկու օրը քեզ լավ կօգտագործեն, հետո էլ դեն կշպրտեն, բա ո՞նց ես նայելու Զորավարի աչքերին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ Ջրվեժի տարածքային բաժանմունքի նախագահ Հրաչ Միհրանյանը եւ ավելացրեց, որ Ջրվեժի երկրապահ ազատամարտիկները մեծ զայրույթով իմացան, որ Ծաղիկ Ռուբոն կայքերից մեկում խոսել է այնպիսի բաներ, որոնց համար ինքը անպայման պիտի պատասխան տա բոլորիս: ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա Տ/Բ նախագահ Վարազդատ Զատիկյանն էլ նշեց, որ Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժանմունքի եռասերունդ երկրապահները, կարդալով Ծաղիկ Ռուբոյի հրապարակումը, ևս մի անգամ համոզվեցին, որ ով մտնում է քաղաքական դաշտ, կորցնում է իր բարոյականությունը, չնայած քաղաքական դաշտում կան շատ լավ մարդիկ, բայց… «Մենք զայրացած ենք Ծաղիկ Ռուբոյի կեցվածքի և նրա կողմից արված անհիմն և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից: Այս մարդն ուզում է հավատացնել, որ ինքն է գեներալ Մանվել Գրիգորյանին համոզել, որ դառնա ԵԿՄ վարչության նախագահ: Իրականում Ծաղիկ Ռուբոն ԵԿՄ-ում երբեք չի ունեցել այնքան հարգանք ու հեղինակություն, որ կարողանար որոշակի հարց լուծել, ուր մնաց ԵԿՄ Վարչության նախագահի»,- ավելացրեց նա: ՀՀ ԵԿՄ Երևանի քաղաքային խորհրդի անդամ, ազատամարտիկ Աղվան Մխիթարյանն էլ ընդգծեց, որ, ելնելով վերջին քաղաքական զարգացումներից, խորը ցավով առաջարկում է ձեռնպահ մնալ միմյանց նկատմամբ կոպիտ և թշնամական արտահայտություններից: Նրա խոսքով՝ քաղաքական առաջատար ուժերի հարաբերություններից ելնելով՝ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ: «Այս իրավիճակում թատերաբեմ են հրում ինչպես միշտ ազատամարտիկներին՝ ելնելով սոցիալական վիճակից և շահարկելով երկրի վիճակը: Բոլոր ազատամարտիկները, անկախ նրանից, թե որ ճամբարում են գտնվում, համոզված եմ, որ չեն կորցրել հարգանքը միմյանց նկատմամբ, չեն կարող մոռանալ միմյանց հետ իրենց անցած մարտական ուղին, իրար հետ կիսած մի կտոր հացը: 20 –րդ դարավերջին հայ ժողովուրդը ոսկյա տառերով հայ պատմության հուշամատյանում գրանցեց իր ինքնությունը հաստատող հաղթական էջեր: Այդ ընթացքում ժողովրդի միջից ծնվեցին մեր հերոս տղաները, անուս հրամանատարներ, զորավարներ, որոնք կերտեցին մեր մեծ հաղթանակը Արցախյան ազատամարտում, նրանց շնորհիվ աշխարհի թատերաբեմում մենք ներկայանում ենք հպարտ կեցվածքով: Չեմ ուզում անուն առ անուն նշել բոլորին, քանզի բոլորին ճանաչում ենք: Այսօր խոսքս Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի մասին է: Բոլոր ժամանակներում, իհարկե, բոլոր ժողովուրդների մեջ եղել են անարժան մարդիկ՝ խեղաթյուրելով իրենց իսկ պատմությունը, չգնահատելով իրենց սիմվոլներին: Հիշում ենք խորհրդային տարիներին, ինչու ոչ՝ նաև զարթոնքի և պատերազմի տարիներին, որոշ քաղաքական գործիչների արտահայտություններ Անդրանիկ Օզանյանի հասցեին, որը դավաճանություն է սեփական ժողովրդի և արյունով հունցված այս երկիր հանդեպ: Խոսքս վերաբերում է օրերս Ռուբեն Գևորգյանի՝ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հասցեին արված արտահայտությանը: Ամեն մարդ թող խոսի ըստ իր կատարած գործերի և իր քաշին հարիր: Մենք դատապարտում ենք նման քաղաքական գործիչներին, որոնք իրենց անխոհեմ գործունեությամբ հայրենադավ իրավիճակ կարող են ստեղծել երկրի ներսում՝ միմյանց դեմ հանելով երկրի նվիրյալներին»,- ավելացրեց Աղվան Մխիթարյանը: Ազատամարտիկ Վիլիկ Բաբայանն էլ նշեց. «Ռուբեն Գևորգյան, վարկաբեկելով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, դուք վարկաբեկում եք նախ Ձեզ, հետո՝ երկրապահ կամավորականներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին՝ ամբողջ հայ ազգին նվիրելու ամենաթանկը` կյանքը: Ուրեմն, Ռուբեն, նախքան խոսելը մի լավ մտածիր ու նոր արտահայտվիր: Թե՞ տերդ քեզ արգելել է մտածել»: 5-րդ բրիգադի ազատամարտիկ Պավել Ավանեսյանն էլ էր բարկացած եւ եւս կարծիք արտահայտեց. «Լսելով ձեր թունավոր խոսքը մեր հրամանատարությանը` հանձինս գեներալ-լեյտենանտ, 5-րդ բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի, ես ցավ ապրեցի, որ մեր ազգի մեջ կա մեկը, որը չգիտակցելով իր խոսքի իմաստը և բովանդակությունը՝ կարողանում է նույնիսկ մտածել այդպիսի թերամտություն, ափսոսում եմ, որ դու Սամվել Գևորգյանի եղբայրն ես: Դու թուրք ես, թուրքի շահերի սպասարկու, Նաիրի Հունանյան ես դու եւ քո խելքին մնացյալ ռազմիկ-սմբատները»: Իսկ ազատամարտիկ Համլետ Բաբայանն էլ ավելացրեց. «Լինելով 1993 թվականից ԵԿՄ անդամ՝ ես մինչև հիմա չեմ կարող հասկանալ, թե ինչ ես խոսում ու ինչ ես հորջորջում Մանվել Գրիգորյանի հասցեին, չէ՞ որ նա ազգային հերոս է, 5-րդ լեգենդար բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, որը կռվել և ղեկավարել է մի ամբողջ բրիգադ: Աստված, իմ կարծիքով, առաջ մարդուն խելք է տվել մտածելու, հետո՝ խոսելու: Ուշքի արի, քանի ուշ չի, թե չէ քեզ ոչ քաղաքական պապաներդ կփրկեն, ոչ իրենց փողերը, որոնց փայլից շլացել ես»:

Նմանատիպ նյութեր