211652_close_icon
views-count16941 դիտում article-date 10:50 16-02-2015

Nissan-ը Փարաքարի խաղատների մոտ հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա. վթարի վայրում սափրագլուխը դարձավ «խոնարհ հարս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Nissan մակնիշի 09 ԼՕ 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհին բախվել է Փարաքարի արագընթաց ճանապարհի բաժանարար գոտուն և ավտոմեքենայով բարձրացել բետոնե արգելապատնեշի վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, և մինչ կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, վարորդը քաղաքացիների օգնությամբ մեքենան դարձի բերեց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ժամանակ մարզական հագուստով մի սափրագլուխ փորձում էր խոչընդոտել քաղաքացիներին և քթի տակ հայհոյանքներ տալով անհոդաբաշխ ու անհասկանալի արտահայտություններ անում, սակայն նրան մի քանի երիտասարդներ կարողացան «սանձել», որից հետո սափրագլուխը, որ «առյուծ էր կտրում», դարձավ «խոնարհ հարս»: Իսկ վթարի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ երբ Ռոբերտ Քոչարյանն ու Երվանդ Զախարյանը կառուցեցին այս ճանապարհը՝ անունն էլ դնելով արագընթաց, ճաղավանդակների պատճառով լիքը վթարներ են տեղի ունենում ու քանի դեռ ճաղավանդակները չեն ապամոնտաժվել, վթարներին թիվ ու հաշիվ չի լինի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր