69443 դիտում
13:04 16-02-2015
Ճանապարհային ոստիկանները «Շանգրի Լա» խաղատան մոտից Վարդան Օսկանյանի տղային ու նրա մեքենան տեղափոխեցին տուգանային հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 16-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Toyota Camry մակնիշի 17 ՕՏ 007 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է 31-ամյա Արա Օսկանյանը, ով ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի որդին է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Օսկանյանը հայտնեց, որ այդ պահին իր վարորդական իրավունքի վկայականը իր մոտ չի եղել:
Ավտոմեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտից, երբ վարորդը գերազանցել է սահմանված արագությունը, ինչի համար ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, որի ժամանակ էլ պարզվել է, որ վարորդական իրավունքի վկայականը Ա. Օսկանյանի մոտ չի եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13000 դիտում
19:21 30-10-2014
Երևանի ՃՈ աշխատակիցները «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխեցին տուգանային հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
16702 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ