12994 դիտում
19:21 30-10-2014
Երևանի ՃՈ աշխատակիցները «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխեցին տուգանային հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին օրերին Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել մեծ թվով «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տրանսպորտային միջոցների վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, որից հետո տրանսպորտային միջոցները դուրս են բերվել հատուկ պահպանվող տարածքից:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է օրինախախտ վարորդներին հայտնաբերելու, իսկ անհրաժեշտության դեպքում` վարչական պատասխանատվության ենթարկելու գործողությունները, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+