24637 դիտում
17:26 16-02-2015
Հայտնի է ԲՀԿ-ն լքող երկրորդ գործարար պատգամավորի անունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԱԺ ԲՀԿ-ական գործարար պատգամավոր Կարո Կարապետյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հաջողվեց ձեռք բերել նրա դիմումը, որով պատճառաբանում է, թե ինչու է դիմել այդ քայլին: Նշենք, որ ԱԺ նախագահին ուղղված նրա դիմումը նույնաբովանդակ է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դիմումի տեքստը ներկայացնում է ստորեւ.
Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից;
Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցությունը ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու առաջին քայլը կուսակցության գործարար պատգամավորներից կատարեց Արագած Ախոյանը:[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը նաեւ նշել էր, որ իր տեղեկություններով՝ Արագած Ախոյանը առաջինն է, բայց ոչ վերջինը: Նշել էինք, որ նրա քայլին կհետևի մոտ 10 պատգամավոր:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը:
Նմանատիպ նյութեր
1079 դիտում
20:34 03-06-2015
Հայրենիքը լքող և Եվրոպայի երկրներում ապաստան ստանալ ցանկացող ուկրաինացիների թիվը հասել է պայթյունավտանգ մակարդակի
8251 դիտում
15:14 04-09-2016
Սիցիլիայում նավահանգիստը լքող զբոսանավը ավերել է կայանված մոտորանավակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»