211652_close_icon
views-count818 դիտում article-date 18:38 16-02-2015

ՈԱԱԿ-ն ուսանող-փորձագետների է հավաքագրում

Այսօր ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի եւ Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կրթության կառավարման մասնագիտության ուսանողների հետ: Հանդիպման նպատակը ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազայի համալրումն է: Քննարկումը վարում էր ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը: Նա ուսանողներին ներկայացրեց հավատարմագրման գործընթացի մանրամասները, դրանում ուսանող-փորձագետի դերակատարությունը: Ուսանողները ներկայացրեցին իրենց փորձը կրթության կառավարման ոլորտում: Ապա համեմատական կարգով քննարկվեցին աշխարհի առաջատար երկրների կրթական համակարգերը եւ մոտեցումները կրթության կառավարման ոլորտում: Ուսանողները նաեւ հարցաշար լրացրեցին`շարադրելով իրենց գիտելիքները ոլորտի առանցքային հարցերի վերաբերյալ: Դրանք հետագայում կուսումնասիրվեն եւ, համադրվելով նաեւ բանավոր քննարկման արդյունքների հետ, կծառայեն որպես կողմնորոշիչ ուսանող-փորձագետների ընտրության հարցում: Նշենք, որ ըստ գործող կարգի` ուսումնական հաստատության հավատարմագրման գործընթացում ընդգրկված փորձագիտական խմբի անդամներից մեկն ուսանող պետք է լինի:

Նմանատիպ նյութեր