211652_close_icon
views-count1300 դիտում article-date 09:46 01-08-2015

ՈԱԱԿ-ն ուսանող-փորձագետներ է պատրաստում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագիծն ուսանող-փորձագետների համար երկամսյա դասընթաց է իրականացնում: Նպատակն է նոր մասնագետներով համալրել ուսանող-փորձագետների բազան: Ըստ Հավատարմագրման կարգի` փորձագիտական խմբի 5 անդամներից մեկն ուսանող է: Դասընթացի մասնակիցները ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներ են, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ՈԱԱԿ գործընթացներին որպես փորձագիտական խմբի անդամ: Այսօր կայացած դասընթացը վարում էր ՈԱԱԿ փորձագետ Գագիկ Քթրյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց բուհերում իրականացվող փորձաքննության գործընթացը և փորձագիտական զեկույց կազմելու առանձնահատկությունները`տեսական նյութը քննարկելով հավատարմագրման գործընթացն արդեն անցած բուհերի փաստաթղթերի վրա: Դասընթացի շրջանակներում ՈԱԱԿ աշխատակիցները և փորձագետներն ուսանող-փորձագետներին են ներկայացնում հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները, հավատարմագրման գործընթացը, բուհի ինքնավերլուծության և հավելվածների տվյալներն արդյունավետ օգտագործելու մոտեցումները, փորձագետի աշխատանքի առանձնահատկությունները և ուսանող-փորձագետի դերը գործընթացում

Նմանատիպ նյութեր