9651 դիտում
18:38 16-02-2015
Քաղաքապետարանի հայտարարությունը՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին
Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը 2015 թվականի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների գրության վերաբերյալ, որում ասվում է.
«2015 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները գրություն են ներկայացրել Երևանի քաղաքապետին, որում տեղեկացնում են փետրվարի 20-ին Ազատության հրապարակում` իրենց ներկայացմամբ շտապ հավաք անցկացնելու մասին:
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Մինչդեռ գրության բովանդակությունից հետևում է, որ հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի` դեռևս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթի և գրության բովանդակության համադրումից ակնհայտորեն հետևում է, որ գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք:
Հետևաբար, քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին և չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին:
Երևանի քաղաքապետարանը հարկ է համարում նաև նշել, որ իրազեկում պահանջող հավաքը շտապ հավաքի անվան տակ անցկացվելու դեպքում բացակայում է օրենքով սահմանված լսումներ իրականացնելու և պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Ազատության հրապարակում հավաքի անցկացման համար բեռնատարների մուտքը թույլատրելու ու հավաքի համար անհրաժեշտ պարագաներ տեղադրելու հարցով ՀՀ մշակույթի նախարարության կարծիքը ստանալու իրավական հնարավորությունը»:
Նմանատիպ նյութեր
1770 դիտում
18:35 01-03-2016
Ազատության հրապարակում մեկնարկեց մարտիմեկյան հավաք-երթը, ընթերցվեց համատեղ հայտարարություն
10064 դիտում
18:28 09-04-2022
«Հուժկու, հզոր, մեծագույն» ահաբեկչական հավաք Ազատության հրապարակում. Նարեկ Սամսոնյան
Այս բաժնից
916 դիտում
17:26 31-10-2024
Ինչու հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը. Արտակ Զաքարյանը 10 պատճառ է ներկայացրել
472 դիտում
16:52 31-10-2024
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
3193 դիտում
16:28 31-10-2024
Ահազանգ իրավապահներին՝ 24 հազար դոլարով շենգեն վիզա են «դասավորել». Aravot.am