211652_close_icon
views-count1917 դիտում article-date 20:31 09-07-2015

Ազատության հրապարակում հավաք իրականացնողները միասնականության կոչ են անում, ելույթներ են ունենում նաեւ ՀՀ քաղաքացիները

Որոշողը մենք ենք: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Ազատության հրապարակում հավաք հրավիրած համակարգող խմբի անդամներից Նարեկ Այվազյանը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նա հիշեցրեց նաեւ երեք հիմնական պահանջները եւ ավելացրեց, որ շարունակելու են պահանջատեր մնալ: Համակարգող խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանն էլ միասնականության կոչ արեց` նկատելով, որ այսօրվա հավաքի ոչ բազմամարդ լինելը միասնականության բացակայության արդյունք է: «Էկենք մի անգամ համախմբվենք, հեռացնենք այս իշխանություններին եւ ստեղծենք հայ ժողովրդին վայել պետականություն»,- ավելացրեց Գագիկ Եղիազարյանը: Համակարգող խմբի անդամները իրենց ելույթներում հիմնականում միասնականության եւ պահանջատիրության կոչեր էին անում: Հանրահավաքի մասնակիցներին եւս խոսք տրվեց, որոնք եւս իրենց ելույթներում միասնականության կոչ արեցին: Նրանցից մեկն էլ Շիրազ արտասանեց: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով: Ոստիկանները բերման էր ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել: Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Այնուհետեւ ցուցարաները տեղափոխվել էին Ազատության հրապարակ: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։

Նմանատիպ նյութեր